ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

ՀՀԿ. Այլևս երբեք որևէ քաղաքական կամպանիա չպետք է տանի մեր ժողովրդին ատելության ճանապարհով

ՀՀԿ. Այլևս երբեք որևէ քաղաքական կամպանիա չպետք է տանի մեր ժողովրդին ատելության ճանապարհով
02.03.2018 | 14:59

Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելը հարգանքի տուրք էր` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ իշխանությունն իր վերաբերմունքն էր ցույց տալիս, որ Հայաստանն այլևս երբեք չպետք է գնա քաղաքական առճակատման ճանապարհով:

«Այլևս երբեք որևէ քաղաքական կամպանիա չպետք է տանի մեր ժողովրդին մերժողականության, ատելության, նիհիլիզմի քարոզչության, այլ պետք է հասկանանք, որ չկա ընդդիմության ցավ, կա բոլորիս ցավը ու չպետք է միշտ հետ նայենք, պետք է առաջ նայենք»,- ասաց նա:
ՀՀԿ խոսնակն ընդգծեց` Մարտի 1-ից քաղած դասն այն է, որ իրավունք չունեն ընտրական գորընթացների ժամանակ ատելություն սահմանել, բարիկադներ դնել ու բաժանել հասարակությանը սևի ու սպիտակի:

Դիտվել է՝ 2689

Մեկնաբանություններ